Պուտին․ ՌԴ-ն անում է հնարավորը, որ ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի

Պուտին․ ՌԴ-ն անում է հնարավորը, որ ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի ԼՂ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Նա նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով։

«Դուք գիտեք, որ ՌԴ-ն անում է հնարավորը, որպեսզի պահպանի այն մարդկանց կյանքերը, որոնք զենքով կանգնած են դեմ առ դեմ, զենք են կիրառում այն հարցերի լուծման համար, որոնք, մեր խորին համոզմամբ, հնարավոր կլիներ լուծել խաղաղ ճանապարհով»,-ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․ մի հիմքի վրա, որն ընդունելի կլինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց համար, և հասնել դրան խաղաղ ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---