Մնացականյան․ Անհասկանալի է՝ ինչ էր մտածում Բաքուն ԼՂ հակամարտության մեջ զինյալների ներգրավելիս

Մնացականյան․ Անհասկանալի է՝ ինչ էր մտածում Բաքուն ԼՂ հակամարտության մեջ զինյալների ներգրավելիս

PanARMENIAN.Net - Անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում՝ զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է շատ ավելի մեծ համատեքստում, և ոչ միայն մեզ համար: Հետևանքներն իսկապես լուրջ են»,- ասել է Մնացականյանը:

Նախարարի խոսքով` Արցախում հայ ժողովուրդը փաստացի երեք թշնամու դեմ է կռվում` Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների և Ադրբեջանի:

Մնացականյանը նշել է նաև, որ այժմ նախարարության հիմնական գործողություններից է ահաբեկչության դեմ պայքարը, իրենք հարցը բարձրացնում են նաև այլ երկրների գործընկերների հետ շփումներում: Նախարարը հայտնել է, որ առաջիկայում մանրամասներ կհայտնի այդ մասին։

Արցախյան հակամարտության գոտում Թուրքիայի անմիջական հովանավորությամբ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչ վարձկաններ են բերվել՝ կռվելու ադրբեջանական բանակի կազմում։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արցախի դեմ կռվող մոտ 2000 վարձկան կա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---