ԱԳՆ․ Փաշինյան-Ալիև հանդիպում այժմ չի նախատեսվում

ԱԳՆ․ Փաշինյան-Ալիև հանդիպում այժմ չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք»,- ասել է նախարարը, փոխանցում է Aysor.am-ը։

Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2020-ի փետրվարին՝ Մյունխենում։ Դրանից հետո նրանք ԼՂ հարցով հանդիպում-քննարկման էին մասնակցել։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել էին, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։ Նման հանդիպում առայժմ չի կայացել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---