Սլոյանի անվան եզդիների ջոկատը մեկնում է առաջնագիծ

Սլոյանի անվան եզդիների ջոկատը մեկնում է առաջնագիծ

PanARMENIAN.Net - Եզդի համայնքի ևս մեկ ջոկատ ավարտում է մարտական պատրաստության վարժանքները։ Արցախը պաշտպանելու է մեկնում Ապրիլյան պատերազմի հերոս, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անվան ջոկատը, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

20-ամյա Քյարամ Սլոյանը զոհվել էր Թալիշում՝ 2016-ի ապրիլի սկզբին ծավալված քառօրյա պատերազմի ընթացքում, ադրբեջանական գրոհը կասեցնելիս: Նրա մարմինն անարգվել էր ադրբեջանցիների կողմից՝ ի թիվս այլ զինվորների: Սլոյանների ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցով:

Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ջոկատի մասին։

Ավելի վաղ եզդիների 2 ջոկատ է մեկնել առաջնագիծ։ Առաջին ջոկատում էր նաև Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---