RSF․ 80 լրագրող Ադրբեջանի կրակի պատճառով չի կարողանում դուրս գալ ԼՂ-ից![]() 5 նոյեմբերի 2020 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Տեղացի ու օտարերկրացի 80 լրագրող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց չի կարողանում մեկնել Հայաստան ադրբեջանական կողմի կրակի պատճառով, թվիթերյան իր էջում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF)։ Կազմակերպությունից հայտնել են, որ լրագրողները Ստեփանակերտում են մնացել ու դիմել են ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին ու Ադրբեջանին՝ հնարավորն անելու ու խաղաղ բնակչության տարհանումը թույլ տալու կոչով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |