Հովհաննիսյան․ Շուշիում դրոշ դնելու համար փոքր խմբերով ժայռեր են մագլցում, ոչնչացնում ենք

Հովհաննիսյան․ Շուշիում դրոշ դնելու համար փոքր խմբերով ժայռեր են մագլցում, ոչնչացնում ենք

PanARMENIAN.Net - Շուշիի հարակից գյուղերում և անտառներում շարունակվում են դիվերսիաների հարձակումները և հայկական կողմի «Գյոռբագյոռ-2020» գործողությունը, դիվերսանտները մի քանի հոգանոց խմբերով փորձում են ժայռեր մագլցելով մտնել քաղաք ու դրոշ դնել, չի ստացվում, Առաջին ալիքի եթերում ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ դիվերսանտներով հարձակման եղանակով քաղաքը գրավել չեն կարող, սակայն ուզում են Շուշիում ադրբեջանական դրոշ դնել՝ քարոզչական նպատակներով։

«Մագլցողները փոքր խմբեր են՝ 5-10 հոգանոց, խփում ես, կոպիտ ասած, փռում ես, մոտենում ենք, տեսնում ենք՝ բոլորի գրպանները դրոշ կա։ Պարզ է, չէ՞, որ խայտառակ վիճակ է, սիմվոլիկ մի բան են ուզում անել»,- նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանում նոյեմբերի 9-ը դրոշի օրն է։

Հովհաննիսյանի խոսքով՝ Ալիևը ներկայացնում է, որ իրենք հարձակվում են Շուշիի վրա, սակայն հարձակման նման ձև ինքն առաջին անգամ է տեսնում։

«Ես այդպիսի պատերազմի ձև չգիտեմ, որ հարձակվողին գնաս, փնտրես, գտնես, ոչնչացնես։ 15-20 հոգանոց խմբեր են, մենք իրենց գտնում ենք, 1-2-ին խփում ենք, մյուսները փախչում են այլ ուղղությամբ»,-ասել է նա՝ նշելով, որ այդ խմբերը թաքնվում են խիտ անտառներում, փորձում մեկ այլ ուղղությամբ գրոհել։

Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակն ադրբեջանական կողմի համար կարող էր բարենպաստ լինել միայն այն դեպքում, եթե Մարտունու ուղղությամբ ճեղքում կարողանային իրականացնել, սակայն 3-4 օր փորձեցին՝ չստացվեց։ Նշանակում է՝ իրենց առանձին խմբերի կոտորվելու գործընթացը շարունակվելու է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---