6 նոյեմբերի 2020 - 11:06 AMT
Covid-19-ի 2210 նոր դեպք` ՀՀ-ում. Փաստացի բուժվողները` 38,000-ից ավելի

Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 101,773-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2210-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1647 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 61,782 է, փաստացի բուժվողներինը՝ 38,088-ը։

Մահվան ևս 37 դեպք կա, 30-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1506 դեպք կա, այլ պատճառով՝ 397:

Մեկ օրում թեստավորվել է 5202 մարդ։ Ընդհանուր առմամբ 428,687 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։