Ադրբեջանը հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

Ադրբեջանը հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։

Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---