Նախարար․ Թուրքական ապրանքի ներկրման արգելքի պատճառով գնաճ չի լինի

Նախարար․ Թուրքական ապրանքի ներկրման արգելքի պատճառով գնաճ չի լինի

PanARMENIAN.Net - Որևէ սեգմենտում չի կարող լինել գնաճ թուրքական ծագում ունեցող ներմուծված ապրանքների փոքր տեսակարար կշռի պատճառով, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Գնաճ չի կարող լինել մեկ պարզ պատճառով, մեր գնահատականները վկայում են, որ այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան $50 մլն արժեքը չեն գերազանցում։ Մենք 5 մլրդ դրամը գերազանցող ներմուծումներ ունենք։ Եթե դիտարկենք յուրաքանչյուր ապրանքային սեգմենտ և դիտարկենք նույնիսկ այդ $50 մլն-ի մեջ որ ապրանքներն են շուկայում, կտեսնենք, որ դրանք աննշան տեսակարար կշիռ ունեն», - ասել է նախարարը, փոխանցում է Armtimes.com-ը։

Ըստ նախարարի՝ մեկ փոքր քանակություն եթե փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, շուկայական հավասարակշիռ գնի վրա ազդել չի կարող:

Խաչատրյանի խոսքով՝ Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի դեպքում փոխարինումներ կլինեն։ Ցիտրուսային մրգերը, օրինակ, նախատեսվում է բերել Իրանից, Եգիպտոսից, Թունիսից։

2020-ի հոկտեմբերին Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ կարճաժամկետ առումով բացասական սպասումներ կան։

 Ուշագրավ
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի