Մահացել է Միխայիլ Ժվանեցկին 6 նոյեմբերի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - 87 տարեկանում մահացել է հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Այդ մասին հայտնել է ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում։ «Ահա և վերջ։ Դու ընդմիշտ հեռացար մեզանից։ Անդառնալի կորուստ։ Ընկեր իմ, քեզ հնարավոր չէ մոռանալ։ Դու միշտ իմ սրտում ես»,- գրել է նա։ 2019-ին Ժվանեցկու մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ Բուժման նպատակավ նա Օդեսայից Մոսկվա էր մեկնել և գտնվում էր ՌԴ նախագահի գործերի վարչությանը կից հիվանդանոցում։ Ժվանեցկին հանդես է գալիս բեմում 1960-ականներից և մեծ համբավ էր ձեռք բերել հատկապես ռուսալեզու լսարանի շրջանում՝ իր սրամիտ մենախոսությունների շնորհիվ։ 2020-ի հոկտեմբերին նա հայտարարեց համերգային գործունեությունն ավարտելու մասին։ Ժվանեցկին Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում ունի։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |