Ֆրանսիայի ԱԳՆ․ Ադրբեջանին չենք վաճառում արտադրանք, որը կարող է օգտագործվել ԼՂ պատերազմում 6 նոյեմբերի 2020 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան՝ հավատարիմ մնալով միջազգային օրենքին, Ադրբեջանին չի վաճառում այնպիսի արտադրանք, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից՝ հարցմանն ի պատասխան։ ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուից պարզ էր դարձել, որ միայն 2019-ին Ֆրանսիայում տրվել է Ադրբեջան ռազմական նշանակության արտադրանք արտահանելու 3 լիցենզիա՝ €216,364,000 արժողությամբ, 2018-ին՝ €921,320,000, 2016-ին՝ €3 մլն-ի։ «Ֆրանսիան բծախնդրորեն հետևում է 1992 թվականից գործող զենքի և զինամթերքի մատակարարումների ԵԱՀԿ էմբարգոյին և չի մատակարարում որևէ զենք կամ սպառազինություն, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդացքում։ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ավելի պահանջկոտ է իրավիճակի գնահատման հարցում»․- հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։ 2019-ին տրված արտահաման լիցենզիաները տարածվում էին «Կրակի կառավարման, դրան հարակից համակարգերի և սարքավորումների, բաղադրիչների», «Ծրագրային ապահովման սարքավորումների և նյութերի», «Զրահապատ կամ պաշտպանողական միջոցների, կոնստրուկցիաների կամ բաղադրիչների» համար: «Ֆրանսիան պատասխանատու արտահանող է՝ վերահսկման ուժեղ և թափանցիկ համակարգով, խորհրդարանական և Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրով (ATT) սահմնաված իր տարեկան թարմացվող զեկույցներով», - ասվում է հարցման պատասխանում։ ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի 1992-ի փետրվարի 28-ի որոշմամբ արգելվեց զենքի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան մատակարարումը։ Կարդացեք նաև՝ ԵՄ-ում Ադրբեջանին €281 մլն-ի ռազմական արտադրանք մատակարարելու լիցենզիա է տրվել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |