Ուրուգվայի Պայսանդու նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Ուրուգվայի Պայսանդու նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Ուրուգվայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Պայսանդուի խորհրդարանը, 28 կողմ ձայնով միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը:

Խորհրդարանի խոսնակ և Համայնավար կուսակցության ներկայացուցիչ Էրմես Պաստորինին իր խոսքում նշել է 1915-ին Հայոց ցեղասպանության դաժանությունը և, հաշվի առնելով Արցախում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը, առաջարկել ճանաչել Արցախի անկախությունը, որը միաձայն ընդունվել է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Սա Ուրուգվայում առաջին պաշտոնական որոշումն է՝ կապված ժողովրդավարական ուղղակի քվեարկությամբ ձևավորված մարմնի կողմից Արցախի անկախության հետ:

Պայսանդուում շատ քիչ հայեր են բնակվում: Նիստին ներկա երկու հայեր՝ Սանդրա Նավադյանը և Ասատուր Չեքմեյանը քվեարկությունից հետո օրենսդիր մարմնի նախագահին են նվիրել Արցախի դրոշը, այն որոշվել է դնել գլխավոր սեղանին:

Վստահելի աղբյուրներից «Ազատությանը» հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ուրուգվայի իշխանություններն անմիջական և ինտենսիվ կապի մեջ են՝ քննարկելով Արցախում հայ ժողովրդի դեմ իրականացվող հարձակումները և հնարավոր բոլոր լուծումները:

Արցախի անկախության ճանաչման հարցով Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել երկրի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Ուրուգվայի կառավարությունը շաբաթներ առաջ հատուկ հայտարարությամբ դատապարտել էր հարձակումները հայ ժողովրդի դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---