ԲՀԿ-ի առաջարկը՝ «1000 դրամի» հիմնադրամին փոխանցվող գումարն ավելացնել՝ կախված աշխատավարձից

ԲՀԿ-ի առաջարկը՝ «1000 դրամի» հիմնադրամին փոխանցվող գումարն ավելացնել՝ կախված աշխատավարձից

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրոշմանիշային վճարներն առաջարկվում է 1000 դրամից բարձրացնել՝ ըստ աշխատավարձի հարկման բազայի, առաջարկի հեղինակներն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն են։

Նոյեմբերի 5-ին Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամը դարձնել 3000 դրամ:

Պատգամավորներն առաջարկում են մինչև 150,000 դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150,000-300,000 դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300,000-500,000 դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500,000-1 մլն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, 1 մլն դրամից ավելիի դեպքում` 12,000 դրամ: Ըստ նախագծի՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12,000 դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---