Փարիզ․ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների օրակարգում է Անկարայի հանդեպ պատժամիջոցների սահմանումը

Փարիզ․ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների օրակարգում է Անկարայի հանդեպ պատժամիջոցների սահմանումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, խոսելով թուրք-ֆրանսիական հարաբերությունների և Թուրքիայի ագրեսիվ վարքագծի մասին, Անկարային սպառնացել է պատժամիջոցներով։

«Կա ճնշման գործիքակազմ, կա հնարավոր պատժամիջոցների համար օրակարգ», - Europa 1-ի փոխանցմամբ, ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերություններում հասել են անընդունելի մակարդակի՝ վիրավորանքների, սպառնալիքների, զրպարտությունների։ Եվ եթե Թուրքիան չվերանայի իր քաղաքականությունը՝ չհրաժարվի ագրեսիվ քայլերից, ԵՄ 27 երկրի միավորող Եվրոպական խորհուրդն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ։

Լը Դրիանն ընդգծել է, որ Անկարան ապակայունացնում է աշխարհի մի շարք տարածածշրջաններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, Իրաքի հյուսիսը, Լիբիան, Արևելյան Միջերկրականը։ Եվ Ֆրանսիան հստակ պարզաբանում է ակնկալում Թուրքիայից՝ որպես ՆԱՏՕ անդամ երկրից։

Ավելի վաղ ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Թուրքիայից ԵՄ նկատմամբ դրական ազդակներ չկան։

Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին 2020-ի ձմռանը` միգրացիոն հերթական ճգնաժամի մեկնարկից հետո: Թուրքիան փետրվարին՝ Սիրիայի Իդլիբում իրավիճակի սրումից հետո հայտարարեց, որ այլևս ի վիճակի չէ զսպելու փախստականների հոսքը և բացեց իր սահմանները ԵՄ հետ: Միգրացիոն ճգնաժամը հիմնականում ազդել է Թուրքիայի հարևանների՝ Հունաստանի և Բուլղարիայի վրա:

Այնուհետև հարաբերություններն ավելի սրվեցին Միջերկրական ծովի Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտինեերում Թուրքիայի հետազոտական աշխատաքների մեկնարկից հետո։

Հարաբերությունների վրա ազդեցին նաև մուսուլման ծայրահեղականի կողմից ֆրանսիացի ուսուցչի գլխատումից հետո, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից հետո։ Դրանից հետո ֆրանսիական եկեղեցիներում հարձակումներ եղան

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---