Կորսիկայի ասամբլեան ճանաչել է Արցախի անկախությունը

Կորսիկայի ասամբլեան ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Միջերկրականում գտնվող Կորսիկա կղզու Ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին հատուկ բանաձև։ Այս մասին փոխանցում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Կղզին ունի հատուկ կարգավիճակ, մտնում է Ֆրանսիայի կազմի մեջ։

Ավելի վաղ կատալոնական Բերգա քաղաքը նույնպես ճանաչել էր Արցախի անկախությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---