7 նոյեմբերի 2020 - 10:35 AMT
ՊԲ-ն հերթական ԱԹՍ-ն է խոցել․ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկարել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Խաղաղ բնակավայրերում նոյեմբերի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։

Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։