7 նոյեմբերի 2020 - 15:35 AMT
Շուշին պաշտպանողները՝ թեժ մատերից 200 մ վրա (Տեսանյութ)

Անօդաչու թռչող սարքերը գործնականում դադարել են հայտնվել Շուշիի հարակից շրջաններում, դա հնարավորություն է տալիս լայնորեն օգտագործել զրահատեխնիկա, այս մասին նշվում է ANNA News Military-ի էքսկլյուզիվ ռեպորտաժում, որը ներայացնում է Շուշին պաշտպանող հայ զինվորներին՝ նոյեմբերի 6-ին։

Շուշիի մերձակայքում ադրբեջանցիները դիվերսանտներով են պայքարում։ Փոքր խմբերով փորձում են մտնել քաղաք՝ նաև ժայռեր մագլցելով։

Զինվորները նշում են, որ մարտական գործողություններն ընթանում են Շուշիին հարակից Քարին տակ գյուղում, նկարահանումներն արվել են թեժ մարտական գործողություններից մոտ 200 մետրի վրա։ Զինվորների խոսքով՝ Շուշին ռազմավարական նշանակություն ունի ու դա է պատճառը, որ հակառակորդը փորձում է այն գրավել։

Հոկտեմբերի 6-ի երեկոյան արդեն ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Շուշիի մերձակայքում նոյեմբերի 5-6-ին մարտերը բավականին ծանր են եղել, և չնայած դրան, քաղաք տանող ճանապարհներին ադրբեջանական ուժերը ջախջախվել են, տասնյակներից մինչև հարյուրավոր թշնամական դիեր կան քաղաքի ճանապարհներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։