23 փետրվարի 2009 - 22:16 AMT
Իրանն ու Ադրբեջանը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Իրանի ու Ադրբեջանի արտգործնխարարներ Մանուչեհր Մոթթակին ու Էլմար Մամեդյարովը Բաքվում Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը կազմված է 114 հոդվածներից, որոնց թվում են համագործակցությունը առեւտրի, տրանսպորտի, էներգառեսուրսների, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ բանկերի, ինչպես նաեւ բնապահպանության, մշակույթի եւ զբոսաշրջության, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Ըստ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակիի, հուշագրի կնքումը դրական քայլ է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Ընդ որում նա նշել է, որ ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջեւ երկու տարում 700 մլն դոլարից հասել է 1,5 մլրդ դոլարի: Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Է.Մամեդյարովը նշել է զարգացման մեծ ներուժը տնտեսական համագորածկցության զարգացման գործում, հաղորդում է Tehran Times-ը: