Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է արցախցի կանանց հետ

Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է արցախցի կանանց հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպանությունից զանգել և «Արցախի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներին հրավիրել են դեսպանի հետ հանդիպման։ Դեսպան Ջոնաթան Լաքոթին կանայք ասել են, որ բոլոր երկրներն ունեն իրենց պատասխանատվությունը` հավասարության նշան դնելով Արցախի և ագրեսոր Ադրբեջանի միջև:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանը պատմել է, որ դեսպանի հետ հանդիպումը շատ գործնական է եղել. «Խոսեցինք նաև՝ ինչ է արվում այսօր Ֆրանսիայի կողմից, որի մասին բարձրաձայնվում է կամ չի բարձրաձայնվում: Իհարկե, գործնական հանդիպումներ առաջիկայում էլ լինելու են, պարոն դեսպանն ունի գործնական ծրագրեր, այդ մասին բարձրաձայնել չեմ կարող, որի մասին մեզ ներկայացվեց, որ անձամբ ինքը ծանոթանալու է այդ ամենին՝ մարդկանց պատմություններին, հիվանդանոցում բուժվող զինվորներին: Այն ամենը, որից հետո կլինեն հանդիպումներ գործնական քայլերի համար»:

Լիանա Ադամյանի խոսքով, նախաձեռնող խումբն անհանգստություն է հայտնել, որ հնարավոր հրադադարի ընթացքում Ադրբեջանն ուժերը կհավաքի և էլ ավելի մեծ ուժով կհարձակվի։ Նրանք կարևորել են, որ հայտարարությունները հասցեական հնչեն, չլինի հավասարության նշան:

Արցախցի կանայք բողոքի ակցիաներ են անում ՀՀ-ում տարբեր միջազգային կառույցների և դեսպանությունների շենքերի մոտ։ Եվ հենց նոյեմբերի 5-ին Գերմանիայի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ցույցից հետո են նրանք հրավիրվել Ֆրանսիայի դեսպանություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---