ՊՆ․ Ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն ենք խոցել

ՊՆ․ Ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն ենք խոցել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան հայկական կողմը կրկին ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել»,-գրել է նա՝ չմանրամասնելով, թե որտեղ է խոցվել այն։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակն էլ Արցախում պատերազմի դաշտից հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։

Տղաները հավաստիացնում են, որ պատրաստ են հետ մղել ցանկացած ոտնձգություն։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ միայն նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն Արցախում 8 ԱԹՍ է խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---