Նախարար․ Covid-19-ով 113 հիվանդի վիճակը ծանր է, 861 անձ հոսպիտալացման է սպասում

Նախարար․ Covid-19-ով 113 հիվանդի վիճակը ծանր է, 861 անձ հոսպիտալացման է սպասում

PanARMENIAN.Net - Covid-19-ով 113 հիվանդի վիճակը ծանր է, 861 անձ հոսպիտալացման է սպասում։ Նրանց մի մասը գտնվում է այլ բժշկական կենտրոններում և սպասում տեղափոխման, սակայն մեծ մասը տանն է: Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է ԱԺ-ում 2021թ․ պետբյուջեի քննարկման ժամանակ։

«113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է: 271-ի մոտ թթվածնի սատուրացիան 81-90-ի սահմաններում է՝ նրանց վիճակը ծանրին մոտ է կամ ծանր»,- ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ համակարգն աշխատում է գերլարված։

«Համակարգի խնդիրն է ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հնարավորինս հոսպիտալացնել և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ոչ ծանրերին, թեթևին, միջիններին փորձել բուժել տանը կամ որոշների դեպքում ուղղակի խնդրել մեկուսանալ տանը»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---