Նախարար․ Պատերազմից տուժածների համար սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծրագիր կլինի

Նախարար․ Պատերազմից տուժածների համար սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծրագիր կլինի

PanARMENIAN.Net - Կառավարությունը պատերազմի առաջին օրից մտածել է զինծառայողներին աջակցություն տրամադրելու մասին, այժմ բյուջեի մասով որևէ խնդիր չկա, քանի որ աջակցության համար վերանայվել է բյուջեի բաշխվածությունը, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոխանցում է Panorama.am-ը։

«Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծրագրի նախագիծը՝ պատերազմում վիրավորված անձանց համար, որը կրկին միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի։ Դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ աջակցման միջոցառումներ իրականացնել՝ տարբեր, այդ թվում՝ վերականգնողական ծրագրերի մասով»,- ասել է Բաթոյանը։

2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ հնարավոր է հաշմանդամություն ունեցողներին աջակցելու համար բյուջեի վերանայման անհրաժեշտություն լինի։

Նախարարը հայտնել է, որ 2021 թվականի բյուջեով միջոցներ են հատկացվելու, օրինակ, զինծառայողների պրոթեզավորման համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---