Թորոսյան․ 890 մլն դրամ կուղղվի բնակչության 10%-ի համար Covid-19-ի դեմ պատվաստանյութ գնելուն

Թորոսյան․ 890 մլն դրամ կուղղվի բնակչության 10%-ի համար Covid-19-ի դեմ պատվաստանյութ գնելուն

PanARMENIAN.Net - Հայաստանը միացել է համաշխարհային COVAX facility պլատֆորմին ու 890 մլն դրամով բնակչության 10%-ի համար ձեռք կբերի Covid-19-ի դեմ առաջիկայում հաստատվելիք պատվաստանյութ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պատվաստանյութերի գնումների և բաշխման հավաքական պլատֆորմի՝ COVAX facility-ի ենք մասնակցում, որպես երկիր հնարավորություն ենք ունենալու ստանալ այն պատվաստանյութը կամ դրանցից որևէ մեկը, որը կհաստատվի համաշխարհային մակարդակով ու հասանելի կլինի նույն պլատֆորմի 183 երկրի»,-նշել է նա։

Թորոսյանը հայտնել է, որ 890 մլն դրամն ընդհանուր վճարի 30%-ն է և բավարարելու է բնակչության 10 տոկոսին։ Նախարարի խոսքով՝ առաջիկայում որոշվել է ձեռք բերել միայն 300,000 մարդու իմունիզացնելու համար անհրաժեշտ պատվաստանյութ՝ հաշվի առնելով երկու հանգամանք․ նախ կդիտարկվի հաստատված և, հնարավոր է, ավելի մատչելի պատվաստանյութ ձեռք բերելու տարբերակը, և հետո՝ մտահոգություն կա, որ ավելի շատը կարող է չսպառվել՝ երկրում ընդհանուր իմունիզացիայի հանդեպ մթնոլորտի պատճառով։

Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 107,466-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1042-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 64,910 է, փաստացի բուժվողներինը՝ 40,569-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1580 դեպք կա, այլ պատճառով՝ 407:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---