AFP-ն չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հետ հարցազրույցը բովանդակության պատճառով

AFP-ն չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հետ հարցազրույցը բովանդակության պատճառով

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ամենամեծ Agence France-Presse (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել երկրում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, պատճառը բովանդակությունն է։

«Ամոթ AFP-ին և թղթակից Դիդիյե Լյուղասին, որոնք հրաժարվեցին հրապարակել հարցազրույցս։ Ամոթ Le Figaro-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք շարունակաբար հրաժարվեցին մեզ խոսք տրամադրել և մեր հոդվածները հրապարակել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մուստաֆաևը՝ հեգնելով ֆրանսիական խոսքի ազատությունը:

Նա հրապարակել է նաև AFP-ի թղթակցի էլեկտրոնային նամակը, որտեղ նշված է, որ որոշել են հարցազրույցը չհրապարակել՝ ելնելով դրա բովանդակությունից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---