Վարդենիսի ոստիկաններն Արցախից վերադարձածների մոտ զենք-զինամթերք են գտել

Վարդենիսի ոստիկաններն Արցախից վերադարձածների մոտ զենք-զինամթերք են գտել

PanARMENIAN.Net - Վարդենիսի ոստիկաններն Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։

Իրավապահները շարունակում են ակտիվ միջոցառումներն ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---