Կարմիր շուկայի ուղղությամբ գրոհը կասեցվել է․ Եվս 3 ԱԹՍ ենք խոցել

Կարմիր շուկայի ուղղությամբ գրոհը կասեցվել է․ Եվս 3 ԱԹՍ ենք խոցել

PanARMENIAN.Net - Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք»,-ասել է նա։

Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Քարին տակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանում է ոչնչացվել։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն ընթացած մարտերում հայկական կողմը 8 ԱԹՍ էր խոցել, ևս մեկ ԱԹՍ-ի խոցելու մասին վաղ առավոտյան հայտնել էր ՊՆ ներկայացուցիչ Արծրում Հովհաննիսյանը։ Ստացվում է, վերջին 24 ժամում հայկական կողմը 12 ԱԹՍ է խոցել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---