ԱՀ նախագահի խոսնակը հաստատել է Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու գրառումը

ԱՀ նախագահի խոսնակը հաստատել է Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու գրառումը

PanARMENIAN.Net - Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Գրառումից անմիջապես հետո սոցցանցերում քննարկվում էր վարկածը, թե Պողոսյանի էջը կոտրված է։

Պողոսյանը «168 ժամին», «Ազատությանը» և Փաստերի ստուգման հարթակին հաստատել է, որ ֆեյսբուքյան էջում գրառումն ինքն է արել, իր էջը կոտրված չէ։

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված»,-գրել է նա։

Նա նշել է, թե Արցախը պահպանելու համար, պետք է գործադրել բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---