ՊՆ․ Շուշիում մարտերը շարունակվում են, երկու զինծառայող ենք գերեվարել

ՊՆ․ Շուշիում մարտերը շարունակվում են, երկու զինծառայող ենք գերեվարել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ի երեկոյի դրությամբ պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար, հայատարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»,- գրել է նա։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից։ Պողոսյանը լրատվամիջոցներին հաստատել էր, որ ֆեյսբուքյան իր էջը կոտրված չէ, գրառման հեղինական էլ ինքն է։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---