ՀԱՊԿ-ում մտահոգվել են ՀՀ տարածքում Ադրբեջանի խոցած ռուսական ուղղաթիռի դեպքով

ՀԱՊԿ-ում մտահոգվել են ՀՀ տարածքում Ադրբեջանի խոցած ռուսական ուղղաթիռի դեպքով

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, ինչի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդիովը։

«Մենք ցավում են, որ ԼՂ-ում հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետևանքների»,- ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---