Հարությունյան․ Արցախը վերջնական կորցնելուց խուսափելու համար համաձայնել եմ պատերազմի ավարտին![]() 10 նոյեմբերի 2020 - 02:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը համաձայնել է ժամ առաջ դադարեցնել պատերազմը՝ հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց։ Նոյեմբերի լույս 10-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։ Նա նշել էր, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Ըստ նրա՝ դա ցավոտ, բայց «ստեղծված իրավիճակումհնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ամբողջ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները, ինքը ստացել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը։ «Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ»,-գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |