Պուտին․ ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայել

Պուտին․ ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցի շուրջ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները թույլ կտան հիմնախնդիրը կարգավորել արդարության և Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի հիմքի վրա»,-մասնավորապես, ասել է Պուտինը։

Նշվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Բողոքի ցույցի ընթացքում նաև ստորագրահավաք է անցկացվել ուղղված Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին՝ արցախահայությանը պաշտպանելու կոչով
Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին»
---