Սկանդալային «Ֆիտնա» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ Կոնգրեսում

PanARMENIAN.Net - Ծայրահեղ աջ քաղաքական հայացքների տեր հոլանդացի Գերտ Վիլդերսի սկանդալային ճանաչում ստացած «Ֆիտնա» ֆիլմը, որի ցուցադրությունն արգելվեց անցյալ տարի Եվրոպական խորհրդարանում, այս շաբաթ կցուցադրվի ԱՄՆ Կոնգրեսում:



17-րոպեանոց այս ժապավենի, որի հեղինակը չի ընդունում իսլամը, փակ ցուցադրությունը տեղի կունենա հինգշաբթի օրը Կապիտոլիումի բլրին, այն բաց կլինի ամերիկացի օրենսդիրների եւ նրանց աշխատակազմի անդամների համար:



Միջոցառման կազմակերպիչն է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդի տեղակալ Ջոն Քիլը (Արիզոնա): Ինչպես լրագրողներին է հայտարարել նրա մամլո քարտուղար Ռայան Փեթմինթերը, Քիլը համաձայնվել է աջակցել այս ցուցադրության կազմակերպմանը, քանի որ գտնում է, որ «այն մարդիկ, որոնք խիզախում են մատնանշել ռազմատենչ իսլամի սպառնալիքները, չափազանց հաճախ են հայտնվում վտանգի մեջ»:





Կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են նաեւ Ազատ մամուլի միջազգային ընկերակցությունը եւ Վաշինգտոնի Պաշտպանական քաղաքականության ոչ կառավարական կենտրոնը, որը գլխավորում է Ֆրենկ Գաֆֆնին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



Եվրախորհրդարանում Վիլդերսի ֆիլմը չցուցարդելու մասին որոշումը կայացրեցին նրա նախագահն ու անդամ բոլոր կուսակցական խմբերի ղեկավարները անցած դեկտեմբերին: Ավելի վաղ Վիլդերսը, որը Նիդերլանդների Ազատության կուսակցության առաջնորդն է, վտարվեց Լոնդոնից ժամանելուն պես: Իր գործողությունները Մեծ Բրիտանիայի կառավարությունը այն ժամանակ բացատրեց ազգային անվտանգության շահերով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---