ԳՇ պետը ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք կուսակցությունների ղեկավարներին է հանդիպել

ԳՇ պետը ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք կուսակցությունների ղեկավարներին է հանդիպել

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։

«Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։ Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։ Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ, խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով», - ասվում է հայտարարությունում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---