ՀՀ-ում կորոնավիրուսի 1221 նոր դեպք կա և 34 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1221 նոր դեպք կա և 34 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 108,687-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1221-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1925 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 66,835 է, փաստացի բուժվողներինը՝ 39,831-ը։

Մահվան ևս 34 դեպք կա, 29-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1609 դեպք կա, այլ պատճառով՝ 412:

Մեկ օրում թեստավորվել է 3050 մարդ։ Ընդհանուր առմամբ 444,224 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
«Ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո Աբազյանը զանգահարել է»,-գրել է նա
Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին
Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ
---