ՌԴ ԱԳՆ․ Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ կտեղակայվեն

ՌԴ ԱԳՆ․ Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ կտեղակայվեն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում շփման գծում միայն ռուս խաղաղապահներ են տեղակայվելու։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարևոր մի պահ, որի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել՝ խաղաղապահ ուժերի մասին։ Խոսքը ՌԴ խաղաղապահ ուժերի մասին է։ Երբ հրապարակվի հայտարարության տեքստը, ոչ մեկի մոտ ոչ մի կասկած չի մնա, կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել ՌԴ նախագահի խոսքերը՝ խոսքը ռուսաստանցի խաղաղապահների մասին է ԼՂ հակամարտության գոտում»,- ասել է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն ունի բոլոր հնարավորությունները ԼՂ-ում իր առաքելությունը կատարելու համար, արդեն պետք չէ ընդգրկել ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ Թուրքիային։

Կոսաչովը հավելել է, որ խաղաղապահ առաքելությունը ԼՂ հակամարտության գոտում ռուսական է, «հնարավոր է միայն գործողությունների որոշ տարրերի համաձայնեցում Թուրքիայի հետ»։ «Անտեսել Թուրքիայի ներկայության փաստն Ադրբեջանում և ԼՂ շուրջ, հնարավոր չէ։ Կրկնեմ՝ առաքելությունը ռուսական է, կատարվում է ՀՀ և Ադրբեջանի համաձայնությամբ»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանը համաձայնվել է կանգ առնել և օգտվել ռուս խաղաղապահների ծառայություններից, կա նաև ՀՀ համաձայնությունը, առնվազն ՀՀ առաջին դեմքերի մակարդակով»։ Նա հայտարարել է, որ ռուս խաղաղապահների առաքելությունը ԼՂ-ում արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը, ինչպես և Ադրբեջանը, ցուցաբերի իր պարտավորությունների մասը կատարելու պատրաստակամություն։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախում ստեղծվելիք խաղաղապահական կենտրոնում տեղակայված են լինելու նաև թուրք զինծառայողներ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---