Արարատ Միրզոյանին ծեծելու գործով 2 ձերբակալված կա

Արարատ Միրզոյանին ծեծելու գործով 2 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ արդեն 2 ձերբակալված կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խմբակային ծեծի ենթարկված Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրահատվել է։

Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում զինադադարի և Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանին փոխանցելու հայտարարությունից հետո, ցուցարարները գրավել էին ԱԺ ու կառավարության շենքերը։ ԱԺ նախագահին ծեծել են խորհրդարանի մոտ՝ երբ նա փորձում էր հեռանալ դեպքի վայրից, նախապես կանգնեցնելով ավտոմեքենան։ Այնտեղ էր նաև Միրզոյանի երեխան։

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---