Ֆրանսիան՝ ԼՂ հարցով նոր պայմանավորվածության մասին․ Պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը![]() 10 նոյեմբերի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն ու կարծում, որ հարցի ցանկացած տևական լուծում, պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, փոխանցում է Reuters-ը։ Պաշտոնական Փարիզից հայտնել են, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգի տակ դնել ձեռք բերված համաձայնությունը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ընթերցեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը ![]() ![]() «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Հարությունյանը հրապարակել է հրամանագիրը կառավարության նիստում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |