Կառավարությունում և ԱԺ-ում իրավախախտում կատարածների ինքնությունը ճշտվել է․Կան ձերբակալվածներ

Կառավարությունում և ԱԺ-ում իրավախախտում կատարածների ինքնությունը ճշտվել է․Կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 10-ի գիշերը կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ, տեղեկացնում է Ոստիկանությունը:

Արդեն ճշտվել է իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ 2 ձերբակալված կա։

Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում զինադադարի և Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանին փոխանցելու հայտարարությունից հետո, ցուցարարները գրավել էին ԱԺ ու կառավարության շենքերը։ ԱԺ նախագահին ծեծել են խորհրդարանի մոտ՝ երբ նա փորձում էր հեռանալ դեպքի վայրից, նախապես կանգնեցնելով ավտոմեքենան։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---