Մարուքյան․ Պարտված առաջնորդը պետք է հեռանա10 նոյեմբերի 2020 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ԼՀԿ-ի դիրքորոշումը ստեղծված վիճակի վերաբերյալ, նշել է, որ պարտված առաջնորդը պետք է հեռանա։ «Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, և պարտված առաջնորդը պետք է հեռանա»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա ուղիները կքննարկվեն ռազմական դրության ավարտից հետո։ Նա նշել է, որ խաբել են ոչ միայն ժողովրդին, խաբել են նաև իրենց՝ չներկայացնելով իրական վիճակը։ Մարուքյանի խոսքով՝ Փաշինյանը չպետք է որևէ կերպ խաթարի քաղաքացիական համերաշխությունը և հրահրի մարդկանց բախումների։ Մարուքյանը տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, ով այս պահին իր համար միակ վստահելի մարդն է, և ներկայացրել ռազմական դրությունը չեղարկելու նախաձեռնությունը։ «Նա ինձ հորդորել է, որ դեռևս ռազմական դրությունը չհանենք, քանի որ պատերազմի հետ կապված վտանգը դեռ պահպանվում է։ Գասպարյանը խնդրել է առնվազն 7 օր ժամանակ տալ Զինված ուժերին, ինչն ընդունվել է մեր կողմից»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ 7 օր անց «Լուսավոր Հայաստանը» հանդես կգա ռազմական դրությունը չեղարկելու նախաձեռնությամբ։ Նա նաև սթափության և բռնությունը բառացելու կոչ է արել։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին Ֆրանսիայի դեսպանը Տավուշի մարզ է այցելել Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները |