ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ԼՂ կարգավորումը

ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ԼՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ կարգավորումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն բանակցել է հեռախոսով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և կարծիքներ փոխանակել Սիրիայում իրավիճակի կայունացման վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների դադարեցման պահպանումը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և կապ չունի խաղաղապահ ջանքերի հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ոչ միայն ռուս, այլև թուրք խաղաղապահներ։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծում միայն ռուս խաղաղապահներ են տեղակայվելու։

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովն իր հերթին հայտարարել էր, որ խաղաղապահ առաքելությունը ԼՂ հակամարտության գոտում ռուսական է, «հնարավոր է միայն գործողությունների որոշ տարրերի համաձայնեցում Թուրքիայի հետ»։ Նա հավելել էր, որ անտեսել Թուրքիայի ներկայության փաստն Ադրբեջանում և ԼՂ շուրջ հնարավոր չէ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---