Ընդդիմությունը ցույցով շարժվում է դեպի Կառավարություն (Թարմացվող)

Ընդդիմությունը ցույցով շարժվում է դեպի Կառավարություն (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ոստիկանական ուժերը բերման են ենթարկում ընդդիմադիր 17 կուսակցության հանրահավաքի մասնակիցներին ու կազմակերպիչներին։

Օպերայում՝ Ազատության հրապարակում, մեկնարկել է ընդդիմադիր 17 կուսակցության հանրահավաքը՝ ընդդեմ նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ կնքված՝ պատերազմի դադարեցման պայմանագիրը։

16:40- Ցուցարարները Կառավարույթան շենքի տարածքից Ազգային ժողովի մուտքի մոտ են հասել։ Ոստիկանները պատ են կազմել ԱԺ դարպասների մոտ։

16։03 - Ցուցարարները շարժվում են Կառավարության շենքից դեպի ԱԺ։ Նրանք պահանջում են վարչապետից կամ հրապարակել հրաժարականի տեքստ, կամ իրենք ԱԺ նիստ կհրավիրեն՝ անվստահություն հայտնելով կառավարությանը։

15։10 - Ցուցարարներն ու քաղուժերի ներկայացուցիչները շարժվում են դեպի Կառավարություն և պահանջում են ԱԺ հրատապ նիստ։

14։43 - Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ տեղեկություն ունեն, թե վարչապետ Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն՝ «իբրևէ այնտեղ վարվում է այս ողջ գործընթացը»։ Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը փորձում է իրենց ակցիան պետական հեղաշրջում որակել ու կալանավորել ցուցարարներին։

14։34 - Ըստ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի՝ «պետք է ազատվել Արցախը հանձնած իշխանություններից» և պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։ Ըստ Սաղաթելյանի՝ այս պահից գործում է Հայրենիքի փրկության կոմիտեն։

14։20 - Ազատության հրապարակում մի անձ մոտեցավ վերցնելու ելույթ ունեցող Գեղամ Մանուկյանի բարձրախոսը, հրմշտոցից հետո նա հեռացվեց։ Կազմակերպիչները կոչ են անում չտրվել սադրանքների։

14։18 - «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե իրենք պայքարում են հանուն զոհվածների հիշատակի և հետ գնալու իրավունք չունեն։

14։09 - ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը հայտարարել է, թե իրենց կուսակցության՝ ԱԱԾ-ում գտնվող ղեկավար Գագիկ Ծառուկյանը համախմբման կոչ է անում։

14։00 - Պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ ցուցարարների շարքերում սադրիչներ կան։

13։55-ԲՀԿ-ից Շաքե Իսյանը նշում է, թե մարզերում փակ են ճանապարհները, սակայն քաղաքացիները ոտքով են գալիս՝ միանալու ցուցարարներին։ Իսայանի խոսքով՝ որևէ քաղաքական պրոցես չկա, հանրահավաքը ՀՀ-ի ու Արցախի փրկության համար է։

13։53 - ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը կոչ է անում խորհրդարանական ուժերրին միանալ իրենց։

13։49 - Քաղուժերի հանրահավաքին մեկ րոպե լռությամբ հարգում են պատերազմի զոհերի հիշատակը։ Հավաքվածները շարունակում են վանկարկել «Նիկոլ դավաճան»։

13։39 - ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոքով՝ դեռ սեպտեմբերի 29-ին ՌԴ պետդուման կրակի դադարեցման որոշում է ընդունել ու նրանք պատրաստ էին խաղաղապահ ուժեր տեղակայել, սակայն ՀՀ իշխանությունը չի գնացել դրան։

13։33 - ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումով վտանգվում է ազգային անվտանգությունը։

13։26 - Ոստիկանները վահաններով պատնեշ են կազմել ցուցարարների շարքում հրմշտոց կա։

13։15 Ազատության հրապարակում բազմաթիվ ոստիկաններ են հավաքված, որոնք փորձում են թույլ չտալ ցուցարարներին մոտենալ հրապարակի բեմին՝ հաշվի առնելով ռազմական դրությամբ սահմանված հանրահավաքների արգելքը։ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են տեղափոխում:

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ոստիկաններին կոչ է արել միանալ իրենց՝ «տանելու ծրագիրը մինչև վերջ»։

Ոստիկանությունը, մինչ այդ, Օպերայի տարածքից բերման է ենթարկել ցույցի մասնակիցներին: Հավաքվածները վանկարկում են «Նիկոլ դավաճան»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---