Թարմացված․ Կառավարությունից հերքում են ԱԱԾ տնօրենի առողջական խնդիրների լուրը![]() 11 նոյեմբերի 2020 - 23:23 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նորանշանական տնօրեն Արման Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»` հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ կառույցի լրատվական ծառայությունից խոստացել են ճշտել։ ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել է Աբազյանի առողջական խնդիրների մասին լուրը։ Ըստ Աղաջանյանի, գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները Աբազյանը տնօրեն էր նշանակվել նոյեմբերի 8-ին, նախկինում եղել է ԱԱԾ փոխտնօրեն։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին։ Վերջինս ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել էր հոկտեմբերի 8-ին` փոխարինելով Արգիշտի Քյարամյանին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |