ԱԺ մոտ ծխագլան նետած անձը բերման է ենթարկվել

ԱԺ մոտ ծխագլան նետած անձը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքի ժամանակ ծխագլան նետած անձը բերման է ենթարկվել։ Պարզվել է նրա ինքնությունը: Նա Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ-ն․ է:

Հանրահավաքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները նրան օպերատիվ կերպով բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նոյեմբերի 11-ի կեսօրից Ազատության հրապարակում հավաքված քաղուժերն ու քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք երթով նախ Կառավարության, ապա ԱԺ դիմաց են հավաքվել։ Երեկոյի դրությամբ՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ 20:15-ին նշանակված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, այն սակայն հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով: `

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---