Կոնգրեսական․ Ներկայիս զինադադարն անընդունելի է Արցախի երկարաժամկետ անվտանգության համար

Կոնգրեսական․ Ներկայիս զինադադարն անընդունելի է Արցախի երկարաժամկետ անվտանգության համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված զինադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Նախևառաջ, հակամարտության կայուն լուծման համար բազմաթիվ առանցքային հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։

Այս մասին Twitter-ում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը՝ դրանց լուծման համար ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անելով անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ հետ։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած հետագա բանակցային կարգավորում պետք է ապահովի Արցախի ժողովրդի հնարավորությունը՝ վերականգնելու իրենց համայնքները և կյանքը՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից։ Ներկայիս զինադադարում արտացոլված պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է նա։

Կոնգրեսականի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի մարդկանց ինքնորոշման իրավունքը և նրանց դերը որպես բանակցողների․ «առանց դրա մենք շարունակելու ենք առերեսվել թուրք-ադրբեջանական հարձակումների»։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---