«Իմ քայլից» պատգամավոր․ Հայտարարության միայն առաջին մասին էի ծանոթ

«Իմ քայլից» պատգամավոր․ Հայտարարության միայն առաջին մասին էի ծանոթ

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Արզումանյանի հարցին, հայտարարել է, որ ծանոթ է եղել «Իմ քայլի» տարածած հայտարարության միայն առաջին մասին։

«Ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ, մնացածը հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա մեծամասնությունը»,-գրել է նա։

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, սակայն չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։ Այս մասին խմբակցությունը հայտարարություն է տարածել` ընդդիմությանն առաջարկելով որոշ քայլեր իրականացնել։

«Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք.

1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,

2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,

3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը», - ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---