Արծվիկ Մինասյանը հրավիրվել է ԱԱԾ, Արսեն Բաբայանն ու Արա Հակոբյանը՝ բերման ենթարկվել

Արծվիկ Մինասյանը հրավիրվել է ԱԱԾ, Արսեն Բաբայանն ու Արա Հակոբյանը՝ բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել է ԱԱԾ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը բերման են ենթարկվել Դաշնակցության գրասենյակի մոտից։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նա հավելել է, որ 17 կուսակության քաղխորհուրդը պետք է մամուլի ասուլիսով հանդես գար՝ հետագա անելիքները ներկայացնելու, սակայն մասնակիցները բերման ենթարկվեցին։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Ձերբակալվածների թվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը և այլոք։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---