ՄԻՊ-ը շարունակում է աջակցել գերիների ու զոհերի դիերի փոխանակման գործընթացին

ՄԻՊ-ը շարունակում է աջակցել գերիների ու զոհերի դիերի փոխանակման գործընթացին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ներգրավված լինել սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու զոհերի դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին։ Այդ մասին ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև գերիների ընտանիքների անդամների և նրանց փաստաբանների հետ։

«Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---