ԼՂ-ում խաղաղապահությանը կներգերվվեն Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ

ԼՂ-ում խաղաղապահությանը կներգերվվեն Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները ներգրավելու են Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողություններին: 8 ավիացիոն միջոց արդեն բերվել է Երևանի օդանավակայան:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ դրանք ներգրավվելու են վերահսկվող տարածքներում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների օդային դիտարկման համար, ինչպես նաև դժվար հասանելի վայրեր անձնակազմ են տեղափոխելու և այլ մատակարումներ անելու։

Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական առաքելության շրջանակում ԼՂ-ում իրավիճակին հետևելու համար կկիրառվի բանակի ավիացիա և անօդաչու թռչող սարքերի համալիրներ։

Ռուդսկին ասել էր, որ ստեղծվելու է 16 դիտակետ: 24 ժամում ՌԴ-ից 27 թռիչք է կատարվել: Տեղափոխել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքերի 2 համալիր։ Գրեթե բոլոր խաղաղապահներն ունեն փորձ Սիրիայում, կան նաև ռազմական ոստիկաններ։

Ղարաբաղում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:

Կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար նախատեսվում է դիտակետեր ստեղծել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Պայմանագրի 5-րդ կետով սահմանվում է, որ ստեղծվելու է կրակի դադարը վերահսկող խաղաղապահական կենտրոն, որի նպատակը հակամարտության կողմերից պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելն է։

Նշվում է նաև, որ խաղաղապահական կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ, ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ կապող միջանցքով: Դրանք Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---