Լաքոթը՝ հադրութցիներին. Համաձայնագրի հետ կապված հարցեր ունենք, որովհետև չենք ստորագրել այն

Լաքոթը՝ հադրութցիներին. Համաձայնագրի հետ կապված հարցեր ունենք, որովհետև չենք ստորագրել այն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այդ երկրից օգնություն ակնկալող և խաղաղ ցույց իրականացնող հադրութցիները հանդիպել են դեսպան Ջոնաթան Լաքոթին, փոխանցում է Aysor.am-ը։

«Լարված իրավիճակ է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդը ամենատանջված ժողովուրդներից է: Գիտենք, որ ՀՀ-ում իրավիճակը շատ բարդ է, շատ են հարցերը համաձայնագրի հետ կապված, նաև շատ հարցեր մենք ունենք, որովհետև չենք ստորագրել համաձայնագիրը: Մեր առաջնահերթությունն այս հարցում տուժած մարդկանց աջակցելն է», - ասել է դեսպանը՝ նշելով նաև, որ դեսպանատան դռները միշտ բաց են հադրուցիների առաջ՝ ներկայացնելու իրենց խնդիրները։

Հադրութցիները նրան փոխանցել են նամակ՝ խնդրելով լսել և աջակից լինել իրենց, դեսպանն իր հերթին հայտնել է, որ տեղյակ է, որ Հադրութն ամենատուժած տարածքներից է:

Ավելի վաղ Ֆրանսիայից հայտնել էին, որ իրենք ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն ու կարծում, որ հարցի ցանկացած տևական լուծում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---