Լավրով․ Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն աշխատելու է հեռավար՝ ԱԹՍ-ների կիրառմամբ

Լավրով․ Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն աշխատելու է հեռավար՝ ԱԹՍ-ների կիրառմամբ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերաբերյալ համաձայնության մասին, հայտարարել է, որ թուրք խաղաղապահներ ԼՂ-ում չեն լինելու։

Նա նշել է, որ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն աշխատելու է հեռավար՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։

«Կիրառվելու են բացառապես տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, որոնք թույլ կտան հսկել իրավիճակը ԼՂ-ում, առաջին հերթին՝ շփման գծում, և որոշել, թե կողմերից որ մեկն է պահպանում զինադադարը, որը՝ խախտում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրք դիտորդների մոբիլությունը սահմանափակված է լինելու Ադրբեջանի տարածքում հատկացվելիք ՌԴ և Թուրքիայի համատեղ դիտարկման կենտրոնի տարածքով։ Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում հնչող հայտարարություններին, թե թուրքերն աշխատելու են նույն հիմունքներով, ինչ ռուսները, ապա խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որը լինելու է ստացիոնար՝ առանց արտագնա առաքելությունների, Ադրբեջանի տարածքում»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---